Երեկ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին և մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ այդ թվում աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանին։
Մեր տեղեկություններով՝ նախկին պաշտոնյաներն ազատ են արձակվել։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավ և բացակայելու արգելք։
Մեղադրյալների կողմից վերականգնվել է պետությանը պատճառված վնասի մի մասը:
Հիշեցնենք, որ մի շարք նախկին պաշտոնյաներ երեկ ձերբակալվել էին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։

Русский