Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ իրավիճակ է Կապանում․ Իրանից կրակnցների ձայները լսվո՞ւմ են

Blog Image

Երեկ լուրեր տարածվեցին, որ Կապանում կրակոցի ձայներ են լսվում։ Համայնքի բնակիչներից ոմանք MediaHub-ի հետ զրույցում հաստատել էին լուրերը: 

«Քաղաքի վերևի հատվածում Չերեմուշկա ենք ասում, ձայներ չեն լսվել, բայց Սովխոզ կոչվող հատվածում, որ քաղաքի սկիզբն ա, ձայներ լսվել են: Րոպեներ շարունակ ձայնը բարձր լսվում էր, հիմա` չէ»,- ասել էր Կապանի բնակիչներից մեկը:

Այսօր MediaHub-ը կրկին կապ հաստատեց Կապանի բնակիչների հետ, ովքեր նշեցին, որ գիշերվա ընթացքում իրավիճկաը հանգիստ է եղել։ «Շատ հանգիստ է Կապանում, մեկ ու մեջ ձայներ կարող են լսվել, դե հասկանում ենք, որ Իրանում է պատերազմ, բայց ամենը նորմալ է, մարդիկ խուճապի մեջ չեն»,- ասաց մեր զրուցակիցը։

Տեղեկացնենք, որ համացանցում տեղ գտած հրապարակումներին երեկ արձագանքել էր նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը: «ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան:  Որոշ շրջանակներ մանիպուլյատիվ բնույթի վերնագրերով հոդվածներ են շրջանառում՝ նպատակ ունենալով անհարկի լարվածություն ստեղծել հանրության շրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ռազմական գործողություններ են սկսվել․ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Send