Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Արաբկիրում կրակnցներ են հնչել, մեկ մարդ վիրավnրվել է․ ի՞նչ է հայտնի

Blog Image

Այսօր մամուլում գրվեց, որ մարտի 6-ին կրակոցներ են հնչել Երևանում, ժամը 06:30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արաբկիր վարչական շրջանի Վիկտոր Համբարձումյան փողոցում կրակոցներ են հնչել, և կա վիրավոր։

Նշված վայրում քրեական ոստիկանները հայտնաբերել են կրակված մոտ 6 պարկուճ։ Մեկ հոգի տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
 
Դեպքի մանրամասները ճշտելու նպատակով MediaHub-ը դիմեց Քննչական կոմիտե, որտեղից նշեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (hրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։ Կատարվում է նախաքննություն։

MediaHub-ի հարցին, թե արդյո՞ք Արաբկիրի այս կրակոցները կապ ունեն շաբաթներ առաջ Աջափնյակում տեղի ունեցած աղմկահարույց սպանության դեպքի հետ, ՔԿ-ից չպատասխանեցին։ 

Մարիաննա Արամյան

Send