Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Բուժաշխատողներին uպառնո՞ւմ են․ «դիմում գրիր և գնա»

Blog Image

Առողջապահության ոլորտի  նոր կարգավորումը՝ ապահովագրությունը, հերթական անգամ խնդիրների առաջ է կանգնեցրել բուժաշխատողներին։

MediaHub-ի հետ զրույցում ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը նշեց, որ պոլիկլինիկաներում բուժաշխատողներին պարտադրում են ստորագրել աշխատանքային պայմանների փոփոխման փաստաթուղթ՝  ասելով, որ հակառակ պարագայում իրենց հետ ունեցած պայմանագիրը կլուծվի։

Առողջապահության ոլորտի փորձագետ Անուշ Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ  վերջին օրերին բուժաշխատողներին պաշտոնապես ծանուցում են, որ աշխատանքի նախկին էական պայման հանդիսացող աշխատավարձն այլևս չի կարող պահպանվել։ Եվ եթե աշխատողը համաձայն չէ շարունակել աշխատանքը նոր պայմաններով, ապա նրա հետ աշխատանքային պայմանագիրը լուծվելու է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն։

«Պարզ ասած՝ բուժաշխատողին ասում են՝ եթե չես համաձայնում աշխատել ավելի ցածր աշխատավարձով՝ դիմում գրիր և գնա։ Այսինքն՝ այն մարդկանց, որոնց ուսերին է դրված ամբողջ առողջապահական համակարգը, փաստացի առաջարկվում է ընտրություն՝ կամ աշխատել ավելի վատ պայմաններով, կամ հեռանալ համակարգից»,- ասաց Պողոսյանը։

Նշենք, որ թեմայի վերաբերյալ մենք դիմել ենք նաև առողջապահության նախարարությանը։ Պատասխանը լինելուն պես կհրապարակենք նաև պատասխանատու գերատեսչության հիմնավորումն ու արձագանքը։ 

Էմմա Մարտիրոսյան

Send