Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Կապանում կրակոցի ձայներ են լսվում

Blog Image

Քիչ առաջ լուրեր տարածվեցին, որ Կապանում կրակոցի ձայներ են լսվում:

Համայնքի բնակիչներից ոմանք MediaHub-ի հետ զրույցում հաստատեցին լուրերը: 

«Քաղաքի վերևի հատվածում Չերեմուշկա ենք ասում, ձայներ չեն լսվել, բայց Սովխոզ կոչվող հատվածում, որ քաղաքի սկիզբն ա, ձայներ լսվել են: Րոպեներ շարունակ ձայնը բարձր լսվում էր, հիմա` չէ»,- ասաց Կապանի բնակիչներից մեկը:

Նա նշեց, որ հիմա ամեն ինչ նորմալ է, համայնքում խուճապ չկա:

Տեղեկացնենք, որ համացանցում տեղ գտած հրապարակումներին արձագանքել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը:

«ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան: 

Որոշ շրջանակներ մանիպուլյատիվ բնույթի վերնագրերով հոդվածներ են շրջանառում՝ նպատակ ունենալով անհարկի լարվածություն ստեղծել հանրության շրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Թե ինչու պետք է շարքային քաղաքացին փորձի անհարկի լարվածություն ստեղծել հանրության շրջանում, հասկանալի չէ:

Նշենք նաև, որ մեր հարավային հարևան Իրանը պատերազմի մեջ է, և շատ հավանական է, որ Սյունիքում լսվեն պայթյունի կամ կրակոցի ձայներ:

Send