Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Գյումրի-Մոսկվա չվերթը տագնապի ազդանշան է փոխանցել և վայրէջք կատարել Մախաչկալայում․ ի՞նչ է պատահել

Blog Image

Քիչ առաջ Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է փոխանցել և սկսել է իջնել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Flightradar-ի տվյալները։
 
Boeing 737-800 ինքնաթիռը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից թռել է ժամը 12:24-ին։ Դրանից շուրջ մեկ ժամ անց՝ Դաղստանի վրայով թռչելիս, այն արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվել և սկսել իջնել 3000 մետր բարձրությունից։ «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում։
 
MediaHub-ին Քաղավիացիայից հայտնեցին, որ վայրէջքի պատճառը եղել է տեխնիկական. ավելի ուշ պարզ կլինի, թե երբ ինքնաթիռը կշարունակի չվերթը։ Նշենք, որ «Պոբեդա» ավիաընկերության մասնագետները գնահատում են ինքնաթիռի տեխնիկական վիճակը։

Մարիաննա Արամյան

Send