Հունիսի 23-ին, ժամը 10:00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստը։ MediaHub-ն ուսումնասիրել է նիստի օրակարգը, որտեղ ընդգրկված են մի շարք նախագծեր՝ կապված Երևանի փողոցների անվանափոխության հետ։
Մասնավորապես, առաջարկվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցն անվանափոխել Պապ թագավորի անվամբ՝ «Պապ թագավորի փողոց»: Այս նախագիծը չզեկուցվող է, հետևաբար, եթե ավագանին ընդունի չզեկուցվող հարցերը, Ամիրյան փողոցը կանվանափոխվի, իսկ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Մի շարք այլ փողոցներ ևս կանվանափոխվեն. Անանիա Շիրակացու փողոց կանվանակոչվի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցը (որը զուգահեռ է Սիլիկյան 11-րդ փողոցին)՝ ի պատիվ մեծանուն մաթեմատիկոս, աստղագետ, պատմաբան և փիլիսոփա Անանիա Շիրակացու։ Կոստանդին Երզնկացու փողոց կդառնա Սիլիկյան թաղամասի 3-րդ փողոցը՝ հայ միջնադարյան նշանավոր տաղերգու, բանաստեղծ Կոստանդին Երզնկացու անվամբ։
Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցը կանվանակոչվի հայ ճանաչված կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Ավետ Տերտերյանի անվամբ։
Գրիգոր Եղիազարյան փողոց կանվանակոչվի Սիլիկյան թաղամասի 11-րդ փողոցը՝ հայ կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյանի անվամբ։
Սիլիկյան թաղամասի 13-րդ փողոցը՝ հայ կոմպոզիտոր Էդուարդ Բաղդասարյանի անվամբ կփոխարինվի։
Մարիաննա Արամյան

Русский