Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ո՞ւր է 13-ամյա աղջնակը. արդեն 8-րդ օրն է՝ նրան փնտրում են գետում

Blog Image

Հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ծառայությունում ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա դուրս են եկել Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի տներից մեկից և չեն հասել նախատեսված վայր։ Հունիսի 17-ին Փամբակ գետում հայտնաբերվել էր 2018 թվականին ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։
 
MediaHub-ին ՆԳՆ-ից հայտնեցին, որ 13-ամյա երեխային դեռ չեն գտել. «Որոնողական աշխատանքները վերսկսվել են գետի ամբողջ երկայնքով՝ ենթադրյալ դեպքի վայրից սկսած։ Փամբակ գետում իրականացվող որոնողական աշխատանքներում ներգրավված են Փրկարար ծառայության և Ոստիկանության մեծ թվով ծառայողներ, կամավորներ ու ջրասուզակներ։ Կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, նավակներ և այլ տեխնիկական միջոցներ»։
 
Հիշեցնենք, որ MediaHub-ն ավելի վաղ գրել էր՝ գետն ընկած աղջիկների ընտանիքն Արթիկից է. մայրը գյումրեցի է, հարս է գնացել Արթիկի Վարդաքար համայնք։ Վերջին երկու տարում մայրը զավակների հետ վարձով բնակվում է Վանաձորում։ Ընտանիքն ունի հինգ երեխա։
 
MediaHub-ի տեղեկություններով՝ քույրերը ջուրն են ընկել «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության խնամքի կենտրոն գնալու ճանապարհին։ Նրանք արդեն երկու տարի հաճախում էին կենտրոն, և երբևէ որևէ խնդիր չէր առաջացել. ամեն անգամ այնտեղ էին մնում ժամը 14:00-ից 18:00-ն։ Սակայն հունիսի 15-ին երեխաները տնից դուրս են եկել կենտրոն գնալու նպատակով, բայց տեղ չեն հասել։

Մարիաննա Արամյան

Send