Այսօր Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` 47 երթուղու ավտոբուսի մասնակցությամբ։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը MediaHub-ին փոխանցեց, որ վթարը եղել է թեթև բնույթի։ Բարեբախտաբար, դեպքի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Նախնական տվյալներով՝ ավտոբուսի ուղևորների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։ Դեպքի հանգամանքները ճշտվում են։
Ալիտա Եղիազարյան

Русский