Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Փրկարարները հայտնաբերեցին 13-ամյա աղջկա մшրմինը․ նրան փնտրում էին 8 օր

Blog Image

Քիչ առաջ ջրասուզակներն ու փրկարարները Փամբակ գետում հայտնաբերեցին 13-ամյա աղջկա մարմինը, MediaHub-ին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

MediaHub-ի տեղեկություններով՝ դեպքի վայրում է նաև Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից հաղորդել է, որ այսօր՝ ժամը 14։25-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից շուրջ 550 մ․ հեռավորության վրա, փրկարար ծառայության ջրասուզակը հայտնաբերել է հունիսի 15-ից որոնվող 2013 թվականի ծնված Մարինե Մարտիրոսյանի մարմինը։

Հունիսի 17-ին՝ ժամը 9․30-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա, հայտնաբերվել էր հունիսի 15-ից որոնվող 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ծառայությունում ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա դուրս են եկել Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի տներից մեկից և չեն հասել նախատեսված վայր։ Հունիսի 17-ին Փամբակ գետում հայտնաբերվել էր 2018 թվականին ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։

 

Մարիաննա Արամյան

 

Send