Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

675 մլն դրամի արտոնություն կտրամադրվի Սուքիասյանների «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ» ընկերությանը

Blog Image

MediaHub-ն ուսումնասիրել է Կառավարության այսօրվա նիստի օրակարգը և նկատել, որ նախագծերից մեկով նշվում է, որ «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքով նախատեսվում է իրականացնել նավթամթերքների արտադրություն։ Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է զարգացնել նավթավերամշակման արտադրությունը՝ կիրառելով արդիական տեխնոլոգիաներ և բարձր արտադրողականությամբ սարքավորումներ։
 
Նշենք, որ մամուլում գրվել էր, որ «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պատկանում է Խաչատուր Սուքիասյանին։
 
Ընկերությանը պատկանում է Հայաստանի Հանրապետությունում գործող միակ նավթավերամշակման գործարանը, որը համալրված է ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով։
 
Որոշման նպատակն է թույլատրել «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
 
«ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գերակա  ոլորտում իրականացվող  ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի,  հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության տրամադրում:
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 13․5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 675 մլն դրամ։
 
«Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2․1 մշակող արդյունաբերություն» կետից։ Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար, ինչպես նաև կնպաստի մշակող արդյունաբերության տեխնիկական հագեցվածության բարձրացմանը։

Send