Ուկրաինան չի կարողանա միանալ Եվրոպական միությանը 2027 թվականի հունվարի 1-ին. այս գործընթացում չկան դյուրացված ուղիներ կամ հատուկ արտոնություններ, հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։
«Եվ հետևանքներից մեկն այն էր, որ ընդլայնումը կրկին առաջնահերթություն դարձավ՝ ոչ միայն Ուկրաինայի, այլև այլ երկրների համար», - ասել է հանձնակատարը։
Կոսն ընդգծել է, որ անդամակցության գործընթացում Ուկրաինայի համար արտոնություններ կամ դյուրացված ուղիներ չեն լինի, թեև նշել է, որ ԵՄ-ն պետք է հաշվի առնի այն իրավիճակը, որում հայտնվել է երկիրը։ «Անդամակցության գործընթացում չկան արտոնություններ կամ դյուրացված ուղիներ, սակայն մենք պետք է ընդունենք, որ Ուկրաինան պայքարում է գոյատևման համար, և, հետևաբար, մեր պարտականությունն է օգնել նրան», - ասել է եվրահանձնակատարը՝ հույս հայտնելով, որ մինչև տարեվերջ Ուկրաինայի հետ հնարավոր կլինի բացել բանակցային հնարավորինս շատ գլուխներ։
«2027 թվականի հունվարի 1-ի ժամկետը սահմանել էր նախագահ [Վլադիմիր] Զելենսկին։ Անդամակցությունը հիմնված է արժանիքների սկզբունքի վրա. ակնհայտ է, որ այդ ժամկետն իրատեսական չէ», - ասել է Կոսը «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Կիեւը և այլ մայրաքաղաքներ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցությունը դիտարկում են որպես անվտանգության երաշխիք, և որ Ուկրաինայում ընթացող հակամարտությունը փոխել է Եվրոպայում աշխարհաքաղաքական իրավիճակը։

Русский