Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Flydubai-ի օդանավի հնդիկ հրամանատարը վարչապետին պատմել է հարձակման մասին

Blog Image

Flydubai ընկերության ինքնաթիռի հնդիկ հրամանատար Սմիթ Մաչհարը, ով դանակահարվել էր երկրորդ օդաչուի կողմից կառավարումը զավթելու փորձի ժամանակ, պատմել է միջադեպի մասին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին։

Զրույցը տեղի է ունեցել տեսակապի միջոցով։ Հնդիկ օդաչուն պառկած է Աբու Դաբիի հիվանդանոցում։

«Հասկացա, որ ինքնաթիռը վայր է ընկնում... Ես հատակին էի հայտնվել։ Մտածեցի՝ դուռն այստեղ է, պարզապես պետք է բացել այն։ Ինձ հաջողվեց դա անել, և մարդիկ ներս մտան», - ասել է օդաչուն։

Ինքնաթիռի հրամանատարի խոսքով՝  դրանից հետո ուղևորները և անձնակազմի անդամներն օգնել են վերահսկողության տակ առնել իրավիճակը։ «Իհարկե, ես պայքարում էի կյանքիս համար, բայց միևնույն ժամանակ գիտեի, որ թույլ չեմ տա, որ ուրիշները զոհվեն», - ասել է հրամանատարը։

Օդաչուների խցիկի դուռը բացվելուց հետո ուղևորները և անձնակազմը վնասազերծել են երկրորդ օդաչուին։ Ինքնաթիռում Flydubai-ի մյուս օդաչուները ստանձնել են օդանավի կառավարումը և վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայի Տաբուկ քաղաքում։

Send