Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը մտել են Սիրիայի տարածք ու խուզարկություններ իրականացրել, հայտնել են սիրիական լրատվամիջոցները։
Լուսաբացից առաջ իսրայելական շուրջ 15 ռազմական տրանսպորտային միջոց մտել է Մաարիա գյուղ։ Զինվորականները խուզարկել են գյուղի արևելյան հատվածում մի քանի տուն։
Զուգահեռաբար հրեական բանակի հրետանին հրետակոծել է Կունեյտրա նահանգի կենտրոնական մասում՝ Ալ-Մանթարա ամբարտակի մերձակայքում գյուղատնտեսական հողատարածքները՝ արձակելով առնվազն երկու արկ։

Русский