Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ ՄՇԱԿՈՒՅԹ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Նախկին հոգևորականը չի ազատում Մայր Աթոռին պատկանող բնակարանը

Blog Image

Արդեն տևական ժամանակ կարգալույծ հոգևորական Տեր Արամը (աշխարհիկ անունը Ստեփան Ասատրյան) չի ազատում Մայր Աթոռի կողմից իրեն տրամադրված բնակարանը։ Այս հարցով դատական գործընթացը դեռ շարունակվում է։

MediaHub-ի հետ զրույցում փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնեց, որ գործը դեռ դատարանում է։ «Մենք դիմել ենք դատարան՝ վտարելու պահանջով։ Այս պահին գործը դեռ ընթացքի մեջ է, որոշում առայժմ չկա։ Իրենք փորձում են ժամանակ շահել»,- ասաց Զոհրաբյանը։

Փաստաբանի խոսքով՝ սեփականատիրոջ կամքին հակառակ որևէ անձ չի կարող գտնվել տվյալ տարածքում, և Ստեփան Ասատրյանի մարտավարությունը միայն ժամանակ ձգելն է։

Հիշեցնենք, որ Ստեփան Ասատրյանը՝ նախկին հոգևորական Տեր Արամը, հրաժարվում է ազատել Մայր Աթոռի կողմից ծառայողական նպատակներով իրեն տրամադրված բնակարանը։ Մայր Աթոռից նրան ժամանակ էին տվել բնակարանը ազատելու մինչև 2026 թվականի հունվարի 15-ը, սակայն մինչ օրս նա չի հանձնել բնակարանի բանալիները։ Բացի այդ, չի հանձնում նաև Հովհաննավանքի եկեղեցու բանալիները և շարունակում է այնտեղ պատարագներ մատուցել։

Էմմա Մարտիրոսյան

Send