Մահացել է OnlyFans-ի սեփականատեր և միլիարդատեր Լեոնիդ Ռադվինսկին։
OnlyFans ծառայության սեփականատեր Լեոնիդ Ռադվինսկին է մահացել 43 տարեկան հասակում։
«Խորապես վշտացած ենք Լեո Ռադվինսկու մահվան լուրից։ Լեոն խաղաղությամբ մահացավ քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո», - ասվում է ընկերության հայտարարության մեջ։
Ռադվինսկին ծնվել է 1982 թվականին Օդեսայում, իսկ նրա ընտանիքը հետագայում տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ նա մեծացել է։ Նա ձեռք է բերել OnlyFans-ը 2018 թվականին և վերահսկել է հարթակը իր «Fenix International» ընկերության միջոցով։

Русский