Կորնելի համալսարանի Կարլ Սագանի ինստիտուտի մասնագետները հայտնաբերել են մոլորակներ, որոնք կարող են պարունակել բանական կյանք:
Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են «Monthly Notices of the Royal Astronomical Society» (MNRAS) ամսագրում։
«Մեր վերլուծությունը բացահայտում է 45 քարքարոտ աշխարհներ էմպիրիկ բնակելի գոտում և 24-ն ավելի նեղ եռաչափ բնակելի գոտում», - նշվում է հոդվածում։
«Proxima Centauri b»-ն այս պարամետրերով հայտնի մոլորակների շարքում է։ Այն Երկրից մոտավորապես 4.2 լուսային տարի հեռավորության վրա է։ «Proxima Centauri b»-ն Երկրին ամենամոտ էկզոմոլորակներից մեկն է, որը պոտենցիալ բնակելի է։
Ցանկում ներառված են նաև Երկրից այնքան հեռու վայրեր, որ մարդկությունը, իր զարգացման ներկայիս փուլում, չի կարողանա հասնել դրանց։ Ուսումնասիրության համահեղինակ Աբիգեյլ Բոլը բացատրել է, որ նման ցուցակներ կազմելով՝ աստղագետները կարող են կենտրոնանալ բնակելի էկզոմոլորակներ գտնելու վրա։

Русский