Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Ջրի երես են դուրս գալիս բոլոր այն հոգևորականները, որոնք պատրաստ են ծառայել սատանային

Blog Image

Խառնակչության այս ամոթի օրերը չեն դադարում հայ ժողովրդին նվաստացնելու ու հայ հոգևորականներին իրար դեմ հանելու Փաշինյանի մտացածին ազգակործան ծրագրերի ծանրակշիռ մասը կազմել։ 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավը Փաշինյանը տապալել է։ Հավաքագրվածներն անգամ չեն կարողանում Փաշինյանի հոգին փառավորել, որովհետև այն, ինչ ծրագրված է, անհաջողությամբ է պսակվում։ Բայց քանի որ Փաշինյանը անզիջում պայքար է տանում եկեղեցու դեմ, որոշել է այս ագամ նաև քահանաներին հավաքագրել։ Որոշները հայտարարեցին, որ միանում են Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանին, մյուսները իրենց թեմերի առաջնորդներին, նույնն է, թե միանում են Փաշինյանին ու Փաշինյանի ազգակործան ծրագրին։ 

Փաշինյանը տիրադավ հոգևորականների միջոցով է ուզում իր ազգակործան ծրագրի վերջնական արդյունքը տեսնել։ Ուզում է նրանց ձեռամբ վերջնական քանդել եկեղեցին, որ հանկարծ մի բան լինելու դեպքում դուխով հայտարարի, որ ինքը մեղավոր չէ, ահա և ովքեր են մեղավորները։ Ինչպես որ պատերազմների դեպքում, զոհերի դեպքում եղավ, ինքը մեղավորություն չկրեց, բայց փոխարենը մեղավոր էինք բոլորս։ 

Փաշինյանը ուխտերթ էր կազմակերպել և հնչեց. «Հիսուսին մենակ ենք թողել»։ Այս ամենը վկայում է մի բան, որ այս մարդը հավատքի հետ ոչ մի աղերս չունի, այդ արտահայտությունը անտրամաբանական ու անգրագետ հայտարարություն էր, որը պտտվում է միմիայն իր անձի շուրջ։ «Հիսուսը, որին չպետք է մենակ թողնել», խոսում է իր մասին, չէ՞ որ ինքը վաղուց է ասել, թե ով է Նիկոլը։ 

Սուրբ Գրքին հակասող այս մտքին եկավ  ամբողջացնելու ո՛չ ավել, ո՛չ պակաս հավատքի հետ կապ չունեցող այս անտրամաբանական միտքը. «Հիսուս բանտարկված է Խոր Վիրապի զնդանում»։ Թվում է, ի՞նչ է, որ։ Առաջին հայացքից անտեղյակություն, բայց խորքային առումով շատ վտանգավոր և կործանարար միտք։

Բայց քանի որ Փաշինյանի ծրագրում, ոչ թե՛ հայ ազգի պատմական արժեքներն են դեր խաղում, այլ այն, որ հայը քրիստոնեական արժեքների կրող չպետք է լինի։ Քրիստոս «զնդանի» մեջ է և մենք չենք կարող հաղորդակցվել նրա հետ և երբևէ չենք էլ հաղորդակցվել։ Ու այստեղ է, որ պետք է շատ զգույշ լինել, որ թիրախում, ոչ թե Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, որը մեծ դեր է խաղում Հայոց մեջ, այլ դավանափոխությունը, որի հետ հաշտ է Փաշինյանը։

Փաշինյանը ընտրված Հայրապետին գահընկեց անելով կարողանալու է ոչ միայն դարերով կերտած մեր սրբություններն ու արժեքները ոչնչացնել, այլ նաև, որ մենք ոչ էլ առաջին քրիստոնյա ազգն ենք, երբ «Հիսուս դեռ Խոր Վիրապի զնդանում է»։ Երբ Քրիստոսին «զնդանից» կհանեն, ըստ փաշինյանական վտանգավոր մտադրության, այն է, որ մենք մինչեւ 2018-ը ոչինչ չենք ունեցել, չենք ստեղծել, և առհասարակ մենք ոչինչ ենք եղել, ապա և կսկսի «նոր Հայաստանը», ըստ իր ծրագրված  պատկերացումների «չորրորդ Հանրապետությունը», իսկ «նոր» ու «իրական» Հայաստանը ըստ Ադրբեջանի դա Արեւմտյան Ադրբեջանն է իր բնակչության շուտափույթ վերադարձով։ Իսկ թե մենք հետո ինչպիսին պետք է լինենք, մեր տեղը կորոշեն իրենք։

Այնպես որ, մենք անցյալ չունենք, մենք Հայոց պատմություն չունենք, մենք` որպես ազգ որևէ արժեքային համակարգի կրող չենք, հպարտանալու որևէ պատճառ չունենք, որովհետև մեր պատմությունը, ըստ Փաշինյանի, սկսում է 2018 թվականից։ 

Սա հերթական փորձն է մեզ կտրելու մեր արմատներից, պատմությունից և ինքնությունից։ Ինչպես որ մեզ զրկեցին հայրենիքից, Արցախից, ոչնչացնում են մեր ազգային ու քրիստոնեական արժեքները, զրկեցին մեզ հաղթանակների բերկրանքից, այդպես էլ ուզում են զրկել քրիստոնյա լինելու բերկրանքից։

Իսկ տիրադավ հոգևորականները միանալով Փաշինյանի ազգակործան ծրագրին, գլուխները կախ ստորագրում են այս ամենի վտանգավոր ու խայտառակ թղթի տակ։

Փաշինյանի նպատակը այս փուլում այն է, որ հոգևորականության միջոցով փորձի գահընկեց անել Կաթողիկոսին, որովհետև ինքը իր բոլոր ծրագրերը ձախողել է։

Բայց ինչպես որ հարկն է, թո՛ղ ջրի երես դուրս գան բոլոր այն հոգևորականները, որոնք անձնվիրաբար պատրաստ են ծառայել սատանային ու կործանել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին. այնուամենայնիվ չի՛ ստացվելու։ Եկեղեցին մաքրման է գնում. Սա էլ մի «կարգ» է, որ պետք է ազատագրել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և իրական քրիստոնյա հոգևորականներին։

Տիրադավերը որոշել են իրենց անձը փրկել Նիկոլից, ու կործանել եկեղեցին, մենք, ինչպես որ իրենց տեղում մնացած արժանապատիվ հոգևորականները  կփրկենք մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։

Հաջողելու ենք։

Իսկ Փաշինյանը լավ գիտի իր անելիքները բոլոր նրանց հետ, ովքեր  այս կամ այն պատճառներով դավաճանել են, որովհետև լավ գիտի, որ դավաճանը վերջում իրեն է դավաճանելու։

Արթուր Հայրապետյան

Send