Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Այսօր էլ Նիկոլը քոռ ու փոշման հեռացավ դավեր նյութելու

Blog Image

Փաշինյանը հայտնվել է խայտառակ իրավիճակում, երբ այլեւս ձայնը գլուխը գցած մարդ է հավաքագրում տիրադավ դավաճանների եւ իր շուրջ ու կրկին չի ստացվում։

Այն քահանաները, որոնք միացան այս կամ այն տիրադավերին, ստացվեց, որ այդ քահանաները այնքան քիչ էին, որ անգամ Նիկոլի հերթական մոլորեցնող ծրագիրը կյանքի չկոչվեց։

Հիմա Նիկոլին այլ բան չի մնում, քան ամբողջ ուժով գոռալ՝ «բռնե՛ք գողին»:

Լուրեր տարածեցին, որ իրավապահները մտնում են քահանաների տներ, եւ ահաբեկում նրանց, որպեսզի միանան իրենց թեմերի տիրադավ դավաճաններին.

Կիրակի օրը Փաշինյանը Մասիսում մասնակցեց հերթական կեղծ պատարագին։

Հազիվ հիսուն հոգի էին այս անգամ հավաքագրել Նիկոլի շուրջ, որ ծափերով նրան կարողանային դիմավորել։ 

Փաստորեն մարդկանց սպառնալով, որ աշխատանքից կհեռացնենք, եթե չմասնակցեք Փաշինյանի  «պատարագներին», դա էլ չի օգնում. 

Վեդիի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցը հիվանդանոցից հիվանդ վիճակում դուրս էր գրվել՝ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում պատարագի մասնակցելու համար։ Հազիվ որտքի վրա կանգնած պատմում էր, թե ինչպես է հասել եկեղեցի, հետո, երբ հասկացավ որ արդեն շատ է խոսում խոսքը փոխեց։ 

Փաստորեն պարտադրված մարդիկ գալիս են, բայց միեւնույն է մարդ չի հավաքվում Նիկոլի շուրջ։

Հիշեցնեմ, որ շաբաթ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարության տեքստ հրապարակեց. «Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։

Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը»։

Բայց քանի որ Փաշինյանն է այսպես ասած որոշում ով եւ ինչ հիմունքներով չի ազատվում այս կամ այն թեմերի առաջնորդ լինելուց, որոշեց, որ Սարոյան Գեւորգը մնում է Մասյացոտնի թեմի առաջնորդ։

Սա զավեշտ է, երբ երկրի ղեկավարը ինքն իրեն կարգել է «կաթողիկոս»։

Վերջում հիշեցնեմ, որ օրեր առաջ Փաշինյանն ու կառավարությունը իր աջակցությունն են հայտնել այն հոգեւորականներին, որոնք միանում են տիրադավերին, այսինքն հենց իրեն։ Իսկ եթե իշխող ուժի կառավարությունն է աջակցում սրանց, բա սա քաղաքականության մեջ մտնել  չի՞, բա ի՞նչ է։ Իսկ ո՞վ էր ում մեղադրում քաղաքականության մեջ մտնելու համար։ Սա էլ թողնում եմ սթափ դատող մարդկանց ուշադրությանը։

Հ. Գ. Իսկ Արարատի Սուրբ Հակոբ Եկեղեցում, կիրակնօրյա պատարագին մասնակցեց եւ քարոզ խոսեց Մասյացոտնի թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետը։ Պատարագը ըստ հոգեւոր կարգի տեղի ունեցավ։

Թեմի Առաջնորդական փոխանորդ Ռուբեն վարդապետն իր առաջին օրհնությունը բաշխեց Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում գտնվող ներկա հավատացյալներին։

Իսկ Նիկոլը, ինչպես ամեն կիրակի, այս կիրակի եւս քոռ ու փոշման հեռացավ 
եկեղեցուց դավեր նյութելու։

Արթուր Հայրապետյան

Send