Արդարադատությունից դոշ ծեծող, բողոքող Փաշինյանը նախ պետք է սկսի ինքն իրենից, որ ոչ մի դեպքում ո՛չ արդարադատության համակարգը պահեց իր դիրքերում, ո՛չ ՀՀ քաղաքացին դարձավ իրավատեր, ո՛չ մարդը՝ գերագույն արժեք, ո՛չ ՀՀ դատական համակարգը թողեց անկախ, ոչ էլ դատավորներին իրենց արդար որոշումների կայացման գործում թողեց ինքնուրույն։
Նախ կառավարությունը համարեց, որ ինքն է, ուստի եթե կառավարությունը ինքն է, նշանակում է, որ ՀՀ-ում ո՛չ արդարադատություն կա, ո՛չ դատական անկախ համակարգ, ո՛չ դատախազություն, ո՛չ սահմանադրական դատարան... Այս ամենի հետեւում մի մարդու ականջներ են երեւում, որի անունը Նիկոլ է, ազգանունը՝ Փաշինյան։
Սկզբում ասաց, որ կա՞ դատավոր, որ իմ ասածը չանի՞։ Պարզվեց, որ չէ՛, չկա։ Դատավորների մեծ մասը կա՛մ ենթարկվեցին նրան, կա՛մ ազատվեցին, կա՛մ էլ նրանց փոխարինելու եկան հայտնի դատավոր Մասիս Մելքոնյանն ու դրա նմանները։
Դատարանները շրջափակման ենթարկվեցին, դատավորներին անվանեց վնգստացող, ու այսօր դատավորները վատ են զգում, երբ նրանց հարց է ուղղվում, թե արդյո՞ք Նիկոլի հրահանգներով են աշխատում, թե՞ ո՛չ։
Հիշեցնեմ, որ նիկոլի (անվտանգությունը) ավտոշարասյունը, որ իր անվտանգությունն էր պահում հանգիստ կարող էր մարդ սպանել գցել մեքենայի անիվների տակ ու չծնված երեխային էլ հետը սպանել, ու մնալ անպատիժ, դա նորմալ է մեր երկրում, դա հենց կոչվում է «արդարադատություն»։
Այն, որ Փաշինյանը բազմիցս հակասահմանադրական գործողություններ է անում, ամենը կանխամտածված, թույլատրելի է, որովհետեւ գլխավոր դատախազը ոչ թե աշխատում է հանուն ՀՀ-ի, այլ հանուն Փաշինյանի կապրիզների, այլապես Փաշինյանը հիմա վաղուց անազատության մեջ կլիներ.
Այն, որ ՀՀ-ում մարդիկ կալանավորված են բառ ասելու համար, դա անհերքելի փաստ է, այն, որ ՀՀ-ում մարդկանց գրպանը հոդվածներ են գցում, մեկի գրպանը «ահաբեկչության», մյուսի «խուլիգանական», էն մեկի գրպանը «կաշառքի» ու հնարովի բոլոր կեղծիքներով մարդիկ իրենց տուն-ընտանիքից զրկված բանտերում են իրենց կյանքը անցկացնում, դրա միակ մեղավորը Փաշինյանն է, որ իրեն դրել է դատավորի, դատախազի, արդարադատության նախարարի տեղ ու որոշում է մարդկանց ճակատագրերը։
Այն, որ Փաշինյանը ՀՀ ԱԺ բարձր ամբիոնից հայտարարեց, որ կարո՞ղ էինք կանխել պատերազմը: Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի։
Սա կոնկրետ քայլեր ձեռնարկելու մասին հաղորդում էր, որ հրապարակավ տվել էր Փաշինյանը, թե՞ ո՛չ։ Իհարկե, եթե գլխավոր դատախազը լիներ անաչառ, անկախ, ապա միայն այս հայտարարությունից անմիջապես հետո Փաշինյանը կհայտնվեր անազատության մեջ։ Բայց ինչպես տեսնում եք, Փաշինյանը այս աշխարհաքաղաքական խառը իրավիճակում ՀՀ վարչապետն է, եւ գոնե լրջագույն խնդիրներով զբաղվի, զբաղվում է հոգեւորականներին իրար դեմ հանելով, եկեղեցու գործերին խառնվելով, ինքն է, որոշում, թե՛ ո՞վ է կարգալույծ եպիսկոպոսը, ով` ո՛չ, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որը ընտրված ու համայն հայության Հայրապետն է, իրավունք ունի-չունի Լուսավորչի գահին նստելու, թե՞ ոչ, ու շարունակ խառնակչություններ հրահրելու էլ իշխում է երկիրը։
Սա աղետալի իրականություն է, որտեղ Բաքվի բանտերում մեր հայրենակիցները զրկանքներ են կրում, իսկ ՀՀ բանտերում մեր բարձրաստիճան հոգևորականները, ընտրված համայնքապետերը, բառ ասելու համար քաղաքական գործիչներ, մարդիկ ենթարկվում են քաղաքական հետապնդումների, մյուսի դեմ` վրեժի ծարավ, ահաբեկչության անվան տակ` ՀՀ ԱԺ պատգամավորներ ու մի շարք անմեղ մարդիկ, ու վարչապետի աթոռը պինդ գրկած Նիկոլ Փաշինյան, որ ինչ խելքին փչում է, առանց վարանելու գործում է, հերիք չէ, մի հատ էլ՝ մեր դարավոր թշնամիների հրահանգներով գործում։ Հետո բողոքում է, թե ինչու՞ է Հայաստանում արդարադատությունը կաղ, ամուլ, ու իր նման «մտացածին արդար» ու «անկողմնակալ»։
Հ. Գ. Մենք հասել ենք մի վտանգավոր ու աներեւակայելի վերջնարդյունքի, որտեղ ԱԱԾ-ն լեգիտիմ իրավունք է ստացել, որ ցանկացած կիրակի, երբ Նիկոլը կհայտնվի այս կամ այն եկեղեցում, «պատարագից» առաջ, պարտադիր ԱԱԾ-ն «շմոն» է անում եկեղեցում․․․ եւ դա դարձել է ԱԱԾ-ի հիմնական ու կարեւորագույն գործառույթներից մեկը։
Մի խոսքով, «SMS»-ի տեսք ունի այսօր արդարադատությունը ՀՀ-ում, իսկ արդարադատության հետեւից ականջներ են երեւում, որ այդպես էլ «Պողոսները» չեն տեսնում ու շարունակում են կուրորեն հավատալ Փաշինյանի «հիմնած» արդարադատության, դատական համակարգի, ոստիկանության, եւ այս կամ այն ուժային կառույցների «բարեփոխումներին», որը ոչ մի լավ տեղ չի տանում։
ՀՀ-ում ամբողջ ուժային կառույցները մի գործ են կարողանում լավ անել, այն է Փաշինյանի անվտանգության ապահովման ու իր հրամանների կատարման գործում։ Փաշինյանը, միայն դատարկ ու աննպատակ «խաղաղություն» գոչելով, գնում է խորհրդարանական ընտրությունների, որ հաղթի, իսկ սթափ դատող հանրության համար պարզ է, թե ի՞նչ գին ունի Նիկոլի խաղաղությունը։
Արթուր Հայրապետյան

Русский