Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Տղերքը զոhվեցին, որ Փաշինյանը իր էլեկտորատին ադրբեջանական բենզինով կերակրի

Blog Image

Հանրության շրջանում մի տարածված բան կա, թե եկեք լավին լավ ասենք, վատին՝ վատ։ Սա իհարկե լոյալ վերաբերմունք է, ինչպես որ կան մարդիկ, որ իրենց հարմարավետութունից ելնելով ասում են, թե քաղաքականությամբ չենք զբաղվում։ Սա անսկզբունքայնության ու խուսափողական դիրքորոշում է, բայց ինչպես ասում են՝ մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, մարդը ո՛չ խոսելու, ո՛չ էլ բողոքելու տեղ ունի։

Փաշինյանի հերթական հանցավոր հայտարարությունը ջրվեց գերիների վերադարձի թեմայով։ 

44-օրյա պատերազմից հետո ինչ ասես լսեցինք ու տեսանք, իսկ Փաշինյանը, որ ո՛չ պատասխանատու էր իրեն համարում, ո՛չ էլ մեղավոր վերընտրվեց։ Պարզից էլ պարզ էր, որ պատերազմը տանուլ տված ղեկավարի մտքով հետայսու ինչ անցներ գործելու էր, ու գործեց։ Արցախից հետո ՀՀ սուվերեն տարածքների հանձնումը դարձավ սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ, որպես օրինական ճանապարհով ՀՀ տարածքների վերադարձ Ադրբեջանին, համարելով, որ այն ինչ հանձնվել է եղել եւ մնում է Ադրբեջանին։ Փաշինյանը, քանի որ իր ողջ գիտակցական կյանքում չի սիրել նրանց, ովքեր իրեն օգնել են, չի սիրել նրանց, որովհետեւ մարդիկ ապրել են իրենց աշխատանքով ու հալալ քրտինքով վաստակել, չի սիրել արժանապատիվ ու սկզբունքներ ունեցող մարդկանց։ 

Մի խոսքով, մարդատյաց այս մարդը ամեն ինչ արել է, որ թե՛ երկրում, եւ թե՛ երկրից դուրս հայերը իրենց տեղը չգտնեն, չլինեն...  Այո՛, պարզապես այս մարդը, որ իր ամբողջ կյանքում զբաղվել է լրագրության մեջ խառնակչությամբ, հետո՝  որպես խմբագիր, երկիրն ու պետությունը ներկայացրել է որպես «բազառ», որտեղ ամեն ինչ կարելի է վաճառել։ Այն, որ պատերազմից հետո հայերը դրսում մնացին գլուխները կախ, խեղճացած, դա էլ Փաշինյանի մենաշնորհն էր։

Ինչ մեղադրանքներ ասես, որ չլսեցինք. Սկսած նրանից, որ արցախցիները չկռվեցին իրենց երկրի համար, այն, որ զոհեր կարող էին չլինել, մեղադրանքներ հնչեցին, որ կամավորները փախել են ռազմի դաշտից, ու նմանատիպ մեղադրանքներ։

Հնարովի ստերը ով լսեց, հավատաց կամ ոչ, բայց հանրության մեջ ձեւավորված մի միտք կայուն մնաց, որ եթե կռվեինք, ապա չէինք պարտվի, կամ ամեն ինչ վաղուց որոշված էր... իսկ Փաշինյանի հայտարարությունը, թե պատերազմում նույն արդյունքը կարող էինք ունենալ առանց զոհերի, իհարկե մնաց անպատասխան ու անպատիժ։ Մեր հերոս տղաների ծնողները, ովքեր չհաշտվեցին այս աղետալի իրավիճակի հետ, չհամաձայնեցին Փաշինյանի հետ նույն սեղանի շուրջ նստել, ձեռք սեղմել, իրենց երեխաների արյունը վաճառքի չհանեցի, հայտնվեցին բանտերում, քաղաքական բռնաճնշումների ենթարկվեցին։ Հիշենք, Փաշինյանի այցը պատերազմից հետո Եռաբլուր։ Իրենց որդիների շիրիմներին այցի գնացած հերոսածին մայրերին հրահանգ իջավ քարշ տալ ու խոշտանգել, որպեսզի Փաշինյանը անվտանգ գնար ու չոքեր մեր նահատակների շիրիմների առաջ ու ցույց տար, թե՛ ինչպիսի հարգանքով է վերաբերվում նահատակ մեր տղաներին։ Իհարկե որեւէ ուժային չպատժվեց որդեկորույս ծնողներին խոշտանգելու դեպքի առնչությամբ։

Փաշինյանը Արցախն առանց աչք թաթելու հանձնեց թշնամուն, տղաների մարմինները ամիսներով պահեցին ցելոֆանե տոպրակների մեջ, ու այդպես էլ ծնողը վերջին անգամ իր տղայի մարմինը չկարողացավ բաց դագաղով թաղել, անհետ կորածներ, տասնյակ հազարավոր խեղված ճակատագրեր ու դրանից հետո հայտարարվեց, որ հերիք է ողբաք, ինչ եղել եղել է ու այս անվերջանալի աղետների ֆոնին, երբ «TRIPP ուղի» կոչվող թղթի տակ Փաշինյանը ստորագրեց կեղծ խաղաղություն ու կես քայլ այն կողմ Թրամպը հրաժարվեց ճանաչել Նիկոլին։

Այժմ «խաղաղության» անվան տակ Նիկոլը դիվիդենտներ շահելով պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների, եւ այժմ հայտարարում է, որ ադրբեջանական բենզին Հայաստան բերելն ամենամեծ հարգանքի տուրքն է մեր նահատակներին։ Սա մեղմ ասած նորմալ չէ, երկրի առաջին դեմքը չի կարող նման հայտարարություն անել, վիրավորելով մեր նահատակներին։ Ստացվում է, որ մեր տղաները կյանքի ու մահվան սահմանագծին զոհվեցին նրա համար, որ Նիկոլը մնա անպատիժ ու հինգ հազար զոհը, որ ըստ Փաշինյանի ընտանիքի հանուն ոչնչի պիտի զոհվեր` զոհվեցին, որ Արցախը մի ստորագրությամբ հանձնվեր թշնամուն, ու այժմ Ադրբեջանի բենզինը դառնար «աննախադեպ» իրադարձություն, ու բենզին վաճառելով հայտարարեր, որ դա հարգանքի տուրք է նահատակներին... չեմ էլ ուզում շարունակել, որովհետեւ այս մարդը ոչ թե չգիտի՝ ինչ է անում, այլ այն ինչ անում է, անում է կանխամտածված ու դիտավորյալ, որ նախ դուր գա թշնամուն, հետո սիրտը փառավորվի, ու հունից դուրս հանի հենց որդեկորույս «մղկտացող» ծնողներին, որոնք ապրում են իրենց տղաներից հետո մի բանի համար, որ իրենց որդիների թափած արյունը ջուր չդառնա։ Իսկ Փաշինյանը ամեն ինչ անում է, որ նահատակների արյունը «ադրբեջանական բենզին» դառնա։ Իսկ ըստ կառավարության, ով գնում է էժանով ադրբեջանական բենզին, խրախուսական է։ 

Իսկապես մեկնաբանել, քննել, վերլուծել Նիկոլի մտքերը բարդ բան է, որովհետեւ այդ անունը վաղուց այլեւս չպետք է կապվեր ՀՀ-ի հետ։ Իսկ խաղաղ ապրելու համար, ոչ թե խաղաղություն պետք է մուրալ թշնամուց, կատարողի դերում լինել, այլ արժանապատվորեն հասնել խաղաղության։

Իսկ քանի որ հանրությունը տարված է դեռ գերիների վերադարձով, այս ընթացքում ինչ աղետալի բան էլ, որ կատարվի, չի նկատվի, որովհետեւ ոչ հանրությանը հետաքրքիր է, թե ինչ եղանակով գերիները վերադարձան, ոչ էլ հետաքրքիր է, ինչ կլինի վաղը։

Իսկ մնացյալ գերիների մասին խոսք չկա, որովհետեւ մեկ այլ ՔՊ-ականի` բա մեզ գերիները պետք ե՞ն, որ։ Ըստ երեւույթին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին նկատի ուներ, որոնք ըստ ՔՊ-ականի` իրենք իրենց ոտքով են գնացել ու ընկել գերի։

Արթուր Հայրապետյան

Send