Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԵՄ-ն աջակցում է Փաշինյանին, Թուրքիան աջակցում է Փաշինյանին, էլ ի՞նչ է պետք նրան երջանիկ լինելու և ընտրություններում հաղթելու համար

Blog Image

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը իր ասուլիսում բացահայտ կերպով 2026 թ. - ի խորհրդարանական ընտրություններում իր աջակցությունն է հայտնել Փաշինյանին: 

Խոսելով  Զանգեզուրի միջանցքի մասին, Ֆիդանը չօգտագործեց «TRIPP» տերմինը: Ֆիդանը «Զանգեզուրի միջանցքը» համարեց Կենտրոնական միջանցքի իրականացման միջոցներից մեկը, իսկ Արդրբեջանի համար՝ կարևոր և օգտակար գործիք, որը Նախիջևանը կմիացնի Ադրբեջանին: 

Սա կոնկրետ ու անթաքույց միջամտություն է ՀՀ ներքին կյանք։ Մեկ ապացույց ևս, որ այսօվա իշխանություններին սատարում են Թուրքիան և Ադրբեջանը, իսկ «TRIPP» կոչվածը դա «Զանգեզուրի միջանցքն» է ու թուրքական նախագիծը, որը իրագործում են Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանի իշխանությունը։

Թուրքիան ու Ադրբեջանը դեռևս 44-օրյա պատերազմից հետո շարունակում են հայատյաց կոչերով հանդես գալ։ Նրանք իրենց հստակ ծրագիրը ունեն վերացնել հային՝ Հայաստանն առանց հայերի։ 

Ալիևը Բաքվում, երբ բացեց «Ռազմավարի պուրակ»՝ վերահաստատելով իր հստակ վերաբերմունքը մեր նկատմամբ, իսկ միեւնույն ժամանակ, Հայաստանի (հակահայ) իշխանությունները քարոզում էին խաղաղասիրություն, հայտարարում, որ հակամարտություն այլևս չկա։

Փաշինյանը կրկնում էր ու շարունակում է կրկնել թուրքական քարոզչության այն թեզերը, որ չգիտի, թե որտեղից է սկսվել հայ-թուրքական թշնամանքը, և առաջարկում էր վերջ դնել այդ թշնամանքին՝ առանց մանրամասնելու, թե ի՞նչն է համարում հայկական կողմի թշնամանքի դրսևորում: Այն դեպքում, որ Թուրքիան թշնամական է համարում Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացն ու հայկական պահանջատիրությունը: Այսքանից հետո բանագնացներ են աշխատում։ Այստեղ ոչ թե մեր կողմի բանագնացն է կարևորվում, որովհետև անձը այստեղ քիչ կապ ունի, այլ բանակցողի ըստ էության հակահայկական լինելն ու այս իշխանությունների մշակած հակահայ ծրագրերի կյանքի կոչելը «խաղաղության» անվան տակ։ Մինչև հիմա չի քննարկվում, թե ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ խաղաղությունը Հայաստանի ու Արցախի համար: Թշնամին դա լավ գիտի դարավոր նպատակին հասնելու համար, իսկ մե՞նք ո՛չ։ 

Տեղական իշխանությունը տարիներով խառնակչության ու հակահայկական քարոզով է զբաղվել ներքին կյանքում։ Արցախը և արցախահայության նկատմամբ նենգաբար ատելություն ու ներսում խժդժություններ մտցնելով հաջողել է։ Եվ այս ամենի հիմքում

Հայաստանը հայտնվել է աղետի մեջ կորցնելով Արցախը, մի ամբողջ սերնդի սրի մատնելով։

Իսկ այսօր Թուրքիան ուղիղ միջամտություն է ցուցաբերում Հայաստանի  ընտրություններում միջամտելու և Փաշինյանին աջակցելու գործում։

Իսկ ՀՀ իշխանությունը ժողովրդի մեջ անպատճառ ու անտարբեր կեցվածք է սերմանել ու շարունակում սերմանել, որը ընդունել է հաջողակ որոշում՝ խաղը սկսելուց առաջ դռները ոչ բոլորի համար են լինելու բաց, դրա համար էլ խաղը սկսել են ու իրենք իրենց հաղթող նշանակել: 

Ում կարողացել են, անազատության մեջ փակել են, վախեցել, բայց մոռանում են, որ ժողովուրդը իշխանությանը չի ընդունել։ Ավելին, ժողովրդին անազատության մեջ լռեցնելու, սպանելու, խեղճացնելու, արհամարհելու, սրտի խոր ցավը մնալու է խարան ձեր ճակատին:

Ցանկացած խաղի արդյունք մնում է պատմության մեջ, ուրեմն սկզբունքորեն պետք է ենթադրել, որ ինքնախաբեությամբ զբաղվող գոյը առաջնորդվում է անփոխարինելիության սկզբունքով, նրա հիմնական գործառույթը անբարոյականին սուրբ դարձնելն է, ուստի, եթե նրան խանգարում են կամ նրա անփոխարինելի սրբի դիմակը պատռվում է, սկսվում է կատաղի մոլեգնությունը... 

Փաշինյանի դիմակը  վաղուց է պատռվել, այժմ նա խաղում է բաց ու «առճակատման» է գնում հայ հանրության դեմ, որովհետև իր համար այլևս կարևոր է, թե Ադրբեջանն ու Թուրքիան ինչ են ասում, իսկ թե ինչ է կատարվում Հայաստանի ներքին կյանքում, դա հետաքրքիր չէ։

ԵՄ-ն աջակցում է նրան, Թուրքիան աջակցում է, էլ ի՞նչ է պետք Փաշինյանին երջանիկ լինելու համար, և ընտրություններում հաղթելու համար։

Արթուր Հայրապետյան

Send