Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

ԱՄՆ-ն հրապարակել է Իրանի դեմ գործողության նոր կադրեր, Թրամփը սպառնացել է ոչնչացնել էներգահամակարգը (տեսանյութ)

Blog Image

- Միացյալ Նահանգների Կենտրոնական հրամանատարությունը հրապարակել է Իրանի դեմ գործողության նոր կադրեր

«Իրանական վարչակարգն օրեցօր կորցնում է օդային ուժը: Ամերիկյան ուժերը ոչ միայն պաշտպանվում են իրանական սպառնալիքից, այլև մեթոդաբար չեզոքացնում են այն»։

 

- Մենք պետք է հաղթենք | Դոնալդ Թրամփ

«Հաղթել արագ, բայց հաղթել: Մարդկանց մեծ մասն ասում է, որ մենք արդեն հաղթել ենք, և միայն ժամանակի հարց է, թե երբ կդադարենք: Ես չեմ ուզում, որ Իրանից եկող սպառնալիքը կրկին զարգանա, և մենք ուզում ենք այնտեղ տեսնել մեկին, ով գիտի, թե ինչ է անում, այլ կերպ ասած՝ ով կարող է պետություն կառուցել»։

Թրամփը նաև սպառնացել է մեկ ժամվա ընթացքում ոչնչացնել Իրանի էներգահամակարգը, և որ այն վերականգնելու համար կպահանջվի մոտ 25 տարի։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Միացյալ Նահանգները կարող է հարվածել Թեհրանի շրջաններին և այլ թիրախների, ինչը չափազանց դժվար կդարձնի երկրի վերականգնումը։

 

Կադրերն այստեղ

Send