Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիեւը ժամանել է Մայամի՝ Թրամփի վարչակազմի անդամների հետ բանակցությունների համար, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրների։
«Այսօր շատ երկրներ, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգները, սկսում են ավելի լավ հասկանալ ռուսական նավթի և գազի հիմնական, համակարգային կարևոր դերը համաշխարհային տնտեսական կայունության ապահովման գործում, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների անարդյունավետությունն ու կործանարար բնույթը», - գրել է Դմիտրիեւը։
Բանագնացն ասել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են խոստումնալից նախագծեր, որոնք կարող են նպաստել ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնմանը։

Русский