ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել՝ պահանջելով, որ Իրանը անհապաղ դադարեցնի մի քանի արաբական պետությունների վրա հարձակումները։ Փաստաթղթում թվարկված են Պարսից ծոցի և Մերձավոր Արևելքի մի քանի երկրներ, որոնք, ըստ Անվտանգության խորհրդի, թիրախավորվել են։
Բանաձևում չեն նշվում ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիվ ռազմագործողություններն Իրանի դեմ։
Բանաձևը դատապարտում է Իրանի կողմից Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների և Հորդանանի թիրախների վրա հարվածները և պահանջում է դրանց անհապաղ դադարեցում։ Բանաձևում նաև կոչ չի արվում ԱՄՆ-ին և Իսրայելին դադարեցնել Իրանի դեմ հարձակումները։
Բանաձևը ստացել է 13 պետության աջակցություն, մինչդեռ Ռուսաստանն ու Չինաստանը ձեռնպահ են մնացել։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան բանաձևի քվեարկության արդյունքներն անվանել է «աբսուրդի թատրոն»։
Ռուսաստանը նախկինում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է ներկայացրել իր սեփական բանաձևի նախագիծը՝ կոչ անելով բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործունեությունը Մերձավոր Արևելքում և զերծ մնալ հետագա սրացումից։ Մոսկվայի նախաձեռնությունը ձեռնարկվել է փետրվարի 28-ին իրանական թիրախների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածներից, Թեհրանի կողմից իսրայելական թիրախների և ամերիկյան բազաների վրա կատարված պատասխան հրթիռային հարձակումներից հետո։

Русский