Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իրանը հանձնառու է խաղաղությանը, սակայն նրան անհրաժեշտ են փոխհատուցումներ և երաշխիքներ․ Փեզեշքիան

Blog Image

Իրանը հանձնառու է խաղաղությանը, սակայն նրան անհրաժեշտ են փոխհատուցումներ և ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից հստակ երաշխիքներ, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Սիոնիստական ​​ռեժիմի և ԱՄՆ-ի կողմից սանձազերծված այս պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհը Իրանի օրինական իրավունքների ճանաչումն է, փոխհատուցումների վճարումը և միջազգային հստակ երաշխիքների տրամադրումը, որ ագրեսիան ապագայում չի կրկնվի»,-նշել է նա։

«Ռուսաստանի և Պակիստանի ղեկավարների հետ զրույցում ես վերահաստատեցի Իրանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության հաստատմանը», - գրել է նախագահը իր Ֆեյսբուքյան էջում։

Send