Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՀԿ-ն զգուշացնում է COVID-19-ի նոր շտամի տարածման հետ կապված աճող ռիսկերի մասին

Blog Image

Կորոնավիրուսի նոր՝ PJ.2.1 շտամի գլոբալ տարածման ռիսկը մեծանում է. այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ռուսաստանյան գրասենյակը «ՌԻԱ Նովոստի»-ին։

«2026 թվականի մայիսին առաջին անգամ հայտնաբերվելուց ի վեր՝ այս տարբերակը տարածվել է մի քանի մայրցամաքներում։ Քանի որ մարդկանց միջսահմանային տեղաշարժը շարունակվում է, տարբեր երկրներ դրա ներթափանցման ռիսկը միայն մեծանում է», — նշել է գրասենյակը։

ԱՀԿ-ն նաև հայտնել է, որ ներկայումս չկան հրապարակված կլինիկական տվյալներ, որոնք կվկայեին, թե այս նոր շտամով պայմանավորված վարակը հանգեցնում է ավելի ծանր հետևանքների՝ համեմատած SARS-CoV-2-ի՝ վերջերս հայտնաբերված այլ տարբերակների։

Send