Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

2000-ից ավելի զոhեր Իրանում, մարդիկ արտագաղթում են Հայաստան․ ի՞նչ է կատարվում Իրանում

Blog Image

Իրավիճակը Թեհրանում շարունակում է լարված մնալ, hարևան Իրանում իրավիճակը օր օրի անվերահսկելի է դառնում:  

Իրանում դեկտեմբերի 28-ից շարունակվող հակակառավարական ցույցերի զոհերի թիվն, ըստ ակտիվիստների, հասել է 2571-ի։ 

Ամին Դարյուշին, ով ուսանում է Սպահանի պետական համալսարանում, երեկ տեղափոխվել է Հայաստան: Նա մի կերպ է հասել Հայաստան, քանի որ թռիչքներն անընդհատ հետաձգվում են: MediaHub-ի հետ զրույցում Ամին Դարյուշինը նշեց, ցուցարարների դեմ իրականացվող վայրագությունները հիմնականում տեղի են ունենում գիշերները: 

«Հազարավոր մարդկանց դիակներ փռված են գետնին, բազմաթիվ քաղաքացիներ ու իրավապահ համակարգի ծառայողներ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել փոխհրաձգության հետևանքով, սակայն համապատասխան բուժօգնություն չի ցուցաբերվում նրանց: Թե´ ցուցարարները և թե´ իրավապահները զինված են, դա է պատճառը, որ ամեն ինչ դուրս է վերահսկողությունից»,- MediaHub-ին ասաց Ամին Դարյուշինը: 

Ցուցարարները կանգ չեն առնում. անհնազանդության ու անկարգության ակցիաները տարածվել են Իրանի խոշոր քաղաքներում: 

«Ինտերնետի ու բջջային կապի իսպառ բացակայության պայմաններում անհնար է ապրել Իրանում: Ոչ մի գերատեսչություն որևէ հաղորդագրությամբ բնակչությանը ոչինչ չի տեղեկացնում: Ես եկա Հայաստան, բայց ծնողներս դեռ այնտեղ են, չցանկացան գալ: Շատ անհանգիստ եմ»,- հավելեց Ամին Դարյուշինը:

Դոնալդ Թրամփը «Truth Social» հարթակում գրել է. «Իրանցի հայրենասերներ, շարունակեք ցույցերը, գրավեք ձեր կառույցները»։ 

Թրամփը կոչ արեց ամերիկացիներին և ԱՄՆ դաշնակիցներին լքել Իրանը: Նա նաև «հաղթանակ» որակեց Իրանի դեմ իր գործողությունների նպատակը: Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Իրանում բողոքի ցույցերին «զգալի թվով» զոհեր են եղել:
Ըստ ակտիվիստների տրամադրած տվյալների՝ զոհերից 2403-ը ցուցարարներ են, իսկ 147-ը՝ անվտանգության ուժերի անդամներ։ Զոհերի թվում կա 12 երեխա։ Խումբը նշել է 18 100 մարդու ձերբակալության մասին։ 

Մարիաննա Արամյան

Send