Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Տեր Ասողիկին կանչել են հարցաքննության

Blog Image

MediaHub-ի տեղեկություններով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանին հրավիրել են Քննչական կոմիտե։ 

ՔԿ-ն այս առումով պաշտոնական պարզաբանում չունի։

«Չենք մեկնաբանում»,- ասաց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք, որ Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանն այս իշխանության հակաեկեղեցական գործողությունները քննադատող ամենաակտիվ հոգևորականներից մեկն է։ 

Տեղեկացնենք, որ Մայր Աթոռից մեր տեղեկությունը հաստատեցին։ Երեկ Տեր Ասողիկը հրավիրվել է հարցաքննության՝ որպես վկա։ Թե ինչ գործով, դեռևս չեն հայտնում։

Send