Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ձյան հետևանքով քանի՞ ՃՏՊ-ի դեպք է գրանցվել վաղ առավոտից

Blog Image

Երեկ գիշերը հանրապետության ամբողջ տարածքում ձյուն էր տեղում, որի հետևանքով ճանապարհատրանսպորտային պատահարներ են գրանցվել։

Վաղ առավոտից քանի՞ ՃՊՏ-ի դեպք է գրանցվել. MediaHub-ը փորձեց պարզել ՆԳՆ-ից, որտեղից էլ հայտնեցին՝ «Հունվարի 14-ի ժամը 08:00-ից մինչև ժամը ժ.12:00-մ ՀՀ-ում արձանագրվել է 85 ՃՏՊ, որից 6-ը՝ մարմնական վնասվածքով»։

 Պարեկային ծառայողների կողմից ստուգվել են ՃՏՊ-ների բոլոր մասնակից տրանսպորտային միջոցների անվադողերը։ Կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 2 արձանագրություն, ոչ ձմեռային անվադողերով երթևեկելու համար։

Հիշեցնենք, որ MediaHub-ը գրել էր՝ եղանակային պայմանների պատճառով քաղաքի գրեթե բոլոր փողոցներում երթևեկությունը կաթվածահար էր։

MediaHub-ը, մասնավորապես նկատել էր, որ Հալաբյանից մինչև Հրազդանի կիրճ ճանապարհին մերկասառույց էր, իսկ Երևանի այլ փողոցներում` կիլոմետրանոց խցանումներ։

Էմմա Մարտիրոսյան

Send