Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Խnրթ մnր բռնnւթյnւնից տnւժած 1 տարեկան 2 ամսական երեխայի վիճակը ծայրաhեղ ծանր է

Blog Image

Մարտի 16-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։ «Կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել տղա երեխա։

Արաբկիրի ոստիկանները պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխվածը 1 տարեկան 2 ամսական Ալեքսան Մ.-ն է, և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։

MediaHub-ի տեղեկություններով՝ երեխային դաժան ծեծի է ենթարկել երեխայի խորթ մայրը, որը ձերբակալվել է։

Իսկ ինչպե՞ս է երեխայի առողջական վիճակը. MediaHub-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ մարտի 16-ին «Արաբկիր» բժշկական համալիր ընդունված մեկ տարեկան երկու ամսական  երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը ծայրահեղ ծանր է։  Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանում 1 տարեկան երեխայի նկատմամբ 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրվել է  ֆիզիկական ներգործության։  Այս մասին MediaHub-ին հայտնել են դատախազությունից։  

Մարիաննա Արամյան

Send