Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Ես իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ»․ ի՞նչ նորություն կա դեպքից

Blog Image

Հունվարի 30-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել։ Երևանի բնակիչ 38-ամյա Արտակ Կ․-ի տանից կատարվել էր գողություն, իսկ կատարողը նրա 64-ամյա հայրն էր եղել։ Վերջինս գողացել էր բնակարանում պահած 42 մլն ՀՀ դրամ գումարը, տանից դուրս էր եկել անցած տարվա դեկտեմբերի 30-ին և այլևս չէր վերադարձել։ Հայրը թողել էր նամակ հետևյալ գրությամբ․ «ես իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ»։

Մոտ 2 ամիս անց MediaHub-ը դիմեց Քննչական կոմիտե, հասկանալու համար՝ ի՞նչ նորություն կա դեպքից: Ի պատասխան մեր հարցի՝ ՔԿ-ից հայտնեցին՝ գործը նախաքննության փուլում է։

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով (գողությունը՝առանձնապես խոշոր չափերով)։

 

Էմմա Մարտիրոսյան

Send