Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

1 տարեկան երեխայի հանդեպ խnրթ մnր կողմից բռնnւթյnւնը եղել է պարբերաբար․ մանրամասներ

Blog Image

Արաբկիր վարչական շրջանում 1 տարեկան երեխայի նկատմամբ 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրվել է  ֆիզիկական ներգործության։  Այս մասին MediaHub-ին հայտնեցին դատախազությունից։  

«Պատճառված ֆիզիկական ուժեղ  ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ  նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու»,- հայտնեցին դատախազությունից:                     

Հիշեցնենք, որ օրեր առաջ  «Կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական տղա երեխա, որի վիճակը ծայրահեղ ծանր է։

 

Էմմա Մարտիրոսյան

Send