Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Սլովակիայի վարչապետի ինքնաթիռն է լուրջ վնասվել Բրյուսելի օդանավակայանում

Blog Image

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ինքնաթիռն է լուրջ վնասվել Բրյուսելի օդանավակայանում, որտեղ նա չորեքշաբթի երեկոյան ժամանել էր Եվրոպական միության գագաթնաժողովին մասնակցելու համար։

«Բրյուսելի բարդ գագաթնաժողովը վատ սկսվեց։ Օդանավակայանում թեքահարթակ տեղափոխող մեքենան այնքան լուրջ վնասեց մեր ինքնաթիռը, որ այն անպիտան դարձավ թռիչքի համար, և մենք պետք է այն այստեղ թողնենք», - գրել է Ֆիցոն իր ֆեյսբուքյան էջում։

Նա կասկածանքով է մոտեցել Արևմտյան Բալկանների երկրների հետ ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը, որոնք հույս ունեն անդամակցել ԵՄ-ին։

Send