Այս շաբաթ Մայամի կժամանի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի գլխավորած ուկրաինական պատվիրակությունը՝ ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու համար, գրել է Axios-ը։
Ամերիկյան կողմը կներկայացնեն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆֆը և նախագահի փեսան՝ գործարար Ջարեդ Քուշները։
Այս շաբաթավերջին Վիտկոֆը և Քուշները Մայամիում բանակցություններ կվարեն նաև Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպանորդ Կիրիլ Դմիտրիեւի հետ, հաղորդել է հրատարակությունը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնյայի։

Русский