Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի աջակցում Եվրոպական միության կողմից սառեցված ռուսական ակտիվները բռնագրավելու ծրագրերին, հաղորդել է «The Times»-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրապարակման աղբյուրների համաձայն՝ Վաշինգտոնի պաշտոնյաները անհատապես զգուշացնում են, որ եթե ակտիվները բռնագրավվեն, ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան ստիպված կլինեն «վերադարձնել գումարը» Ռուսաստանին։
ԱՄՆ-ը զգուշանում է, որ ակտիվների բռնագրավումը կարող է երկարաձգել Ուկրաինայում հակամարտությունը և զրկել Արևմուտքին Մոսկվայի վրա ազդեցության լծակներից։
Politico-ն հաղորդել է ԵՄ երկրների վրա ռուսական ակտիվների վերաբերյալ ճնշման մասին։ Սպիտակ տունը հերքել է սա։
«The Washington Post»-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ-ն նաև ազդարարել է եվրոպական երկրներին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ապագա խաղաղության համաձայնագրի համար ռուսական ակտիվներն օգտագործելու իր ցանկության մասին։ Հրատարակության տվյալներով՝ Վաշինգտոնը ցանկացել է այս գումարից 100 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինայի վերակառուցմանը, իսկ մնացածը՝ ռուս-ամերիկյան ներդրումային հիմնադրամի ստեղծմանը: Այդպիսով ցանկացել է ստեղծել տնտեսական խթան Ռուսաստանի համար՝ խաղաղության համաձայնագիր կնքմանը հասնելու նպատակով։
Դեկտեմբերի 12-ին ԵՄ խորհուրդը որոշել է ընդմիշտ սառեցնել ռուսական ակտիվները։ Եվրոպական հանձնաժողովը հույս ունի դեկտեմբերի 18-19-ի գագաթնաժողովում անդամ պետություններից ստանալ 210 միլիարդ եվրո բռնագրավելու որոշում։ ԵՄ յոթ երկրներ՝ Բելգիան, Հունգարիան, Սլովակիան, Իտալիան, Բուլղարիան, Մալթան ու Չեխիան, դեմ են այս նախաձեռնությանը։

Русский