Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Չինաստանը կոտրել է ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի աշխատակիցների էլփոստային համակարգերը. FT

Blog Image

Չինացի հաքերները կոտրել են Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հիմնական հանձնաժողովների աշխատակիցների էլեկտրոնային փոստի հաշիվները, գրել է «Financial Times»-ը։

Ըստ թերթի՝ հարձակման հետևում կարող է կանգնած լինել «Սոլթ Թայֆուն» խումբը, որը, ենթադրաբար, կապված է Չինաստանի կառավարության հետ։

Թերթի աղբյուրների համաձայն՝ հաքերները կարողացել են մուտք գործել Ներկայացուցիչների պալատի՝ Չինաստանի հարցերով հատուկ հանձնաժողովի մի քանի աշխատակիցների, նաև ԱՄՆ արտաքին գործերի, հետախուզության և զինված ուժերի հանձնաժողովների օգնականների կողմից օգտագործվող էլեկտրոնային փոստի համակարգեր։

Աբյուրները նշել են, որ դեռևս պարզ չէ, թե արդյոք հաքերները հասանելիություն են ստացել Կոնգրեսի անդամների էլեկտրոնային փոստերին։ Ներխուժումը հայտնաբերվել է 2025 թվականի դեկտեմբերին։ 

Send