Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Կամավորների կոալիցիայի հանդիպումից հետո Ռուսաստանի դեսպանորդ Դմիտրիեւին նկատել են Փարիզում

Blog Image

Ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիեւը հունվարի 7-ին Փարիզում է եղել, գրել է «Le Monde»-ը՝ աղբյուրին հղում անելով։

Ըստ թերթի՝ Դմիտրիեւին նկատել են Ֆոբուր Սենտ-Օնորե փողոցում։

Ելիսեյան պալատը հերքել է այն տեղեկությունները, որ Դմիտրիեւին այնտեղ ընդունել են «Կամավոր երկրների կոալիցիայի» առաջնորդների՝ Փարիզում հունվարի 6-ին կայացած հանդիպումից մեկ օր անց, որին մասնակցել են Ուկրաինայի նախագահ Վոլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահի դեսպաններ Ջարեդ Քուշները և Սթիվ Վիտկոֆֆը։

Փարիզում Դմիտրիեւին ընդունել են ԱՄՆ դեսպանատանը, որը տեղակայված է Ելիսեյան պալատի կողքին։

«Կամավոր երկրների կոալիցիայի»՝ հունվարի 6-ին Փարիզում տեղի ունեցած հանդիպումից հետո Ուկրաինայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները ստորագրել են Ուկրաինայում բազմազգ ուժերի տեղակայման մտադրության վերաբերյալ հռչակագիր։

Send