Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մեծ Բրիտանիան հայտարարել է Raven ՀՕՊ համակարգերի և Gravehawk նախատիպերի՝ Ուկրաինային մատակարարելու մասին

Blog Image

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է 13 Raven համակարգերի և Gravehawk 15 նախատիպերից երկուսի Ուկրաինային փոխանցման մասին, և շուտով սպասվում է, որ Gravehawk լրացուցիչ միավորներ կժամանեն, հայտնել է «UK Defence Journal»-ը։

Raven-ը հատուկ Ուկրաինայի համար մշակված և Մեծ Բրիտանիայի կողմից ֆինանսավորվող համակարգ է։ Համակարգը հարմարեցնում է Մեծ Բրիտանիայի «AIM-132 ASRAAM» օդ-օդ դասի հրթիռները գետնից արձակելու համար։ Համակարգը կարող է գործել անօդաչու թռչող սարքերի, ինքնաթիռների և ուղղաթիռների, սահմանափակ քանակությամբ թևավոր հրթիռների դեմ։

Gravehawk-ը Մեծ Բրիտանիայի և Դանիայի կողմից ֆինանսավորվող համակարգ է, որն օգտագործում է Ուկրաինայի առկա «R-73» օդ-օդ դասի հրթիռները գետնից արձակելու համար։

Send