Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ծափաթաղցի 3-ամյա Տիգրանին uպանելու մեջ մեղադրվող հորը դատում են․ ե՞րբ կլինի դատական նիստը

Blog Image

Նախորդ տարի ամբողջ Հայաստանը ցնցվեց Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության դեպքից։ 

Նոյեմբերի 2-ին, մի քանի օր տևած որոնողական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվեց հոկտեմբերի 27-ից որպես անհետ կորած որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օգանեսովի մարմինը։ Հետո պարզվեց, որ հայրն էր խեղդամահ արել 3-ամյա որդուն։

Պարզվել էր, որ երեխայի հայրը՝ Արմեն Օգանեսովը, վրեժի շարժառիթով 2025 թվականի հոկտեմբերի 27-ին երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Ծափաթաղին հարակից դաշտամիջյան հատվածում ձեռքով կոկորդից սեղմելու եղանակով սպանել է նրան, ապա դիակը դաշտամիջյան տարբեր հատվածներում թաքցնելուց հետո տեղափոխել է Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայր տանող խաչմերուկին հարակից դաշտամիջյան հատված:

MediaHub-ի տեղեկություններով՝ Ծափաթաղում սպանված երեխայի գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 12-ին ժամը 14:30-ին։ Գործով դատավորն է Արտավազդ Կարապետյանը։ Դատական նիստը կայանալու է Գավառի նստավայրում։ 

Նկատենք, որ սա արդեն հինգերորդ դատական նիստն է, սակայն, լայն լուսաբանման չի արժանանում․․․ 

Նշենք, որ մի քանի օր առաջ  MediaHub-ը գրել էր, որ կատարվածից հետո Տիգրանի քույրը և եղբայրները Երեխաների պաշտպանության կենտրոնից վերադարձել են մայրիկի մոտ։

Մարիաննա Արամյան

Send