Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Սպանnւթյn՞ւն է եղել. մանրամաuներ՝ մեքենայի այրվելnւ և քաղաքացու մաhվան դեպքի մաuին

Blog Image

Երեկ՝ մարտի 2-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասախ բնակավայրից դեպի Եղվարդ տանող դաշտամիջյան հատվածում այրված ավտոմեքենա կա։ 

Նշված հատվածում հայտնաբերվել է ամբողջովին այրված «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում էլ՝ մոխրացած դի։

MediaHub-ը Քննչական կոմիտեից փորձեց դեպքի մասին մանրամասներ ճշտել, որին ի պատասխան մեզ հայտնեցին՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)։

Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Կատարվում է նախաքննություն։

Էմմա Մարտիրոսյան

Send