Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Քաղաքականություն

«Իմ որդիական հավատարմությունն եմ հայտնում»․ քահանաներն աջակցում են եկեղեցուն

Blog Image

Ես` Տեր Նարեկ քահանա Տիգրանյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։ Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին։ 

 

Երբևէ չեմ ընդունել դավաճանությունն ու կեղծավորությունը։ Այս երկու մարդկային հատկանիշներից նաև շատ եմ տուժել անձնապես։ Ինչպես նաև որևէ անձնական գրառում չեմ ունեցել այս էջում, էջս օգտագործել եմ միմիայն քարոզչության նպատակով։ Այժմ թերևս խախտեմ և ասեմ՝ ծառայել և ծառայելու եմ Աստծուն, մեր Սուրբ Եկեղեցուն, Սուրբ Էջմիածնին, և իմ հավատարմությունն անխախտ է  Լուսավորչի գահակալին։ (Տեր Միքայել քահանա Շաղոյան)

 

Ես` Տեր Մխիթար աբեղա Եփրեմյանս, հաստատ մնալով Քրիստոսահիմն Իջման Սուրբ Սեղանի առջև կատարած իմ ուխտի մեջ, անվերապահ հավատարմությունս ու որդիական խոնարհությունս  եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Միաբանությանս, Եկեղեցուս ազգընտիր և օծյալ գահակալին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին։  Միևնույն ժամանակ դատապարտում եմ մեր Ազգի և Եկեղեցու պառակտմանն ուղղված թշնամահաճո և չարաշունչ նախաձեռնությունը։ 

 

Ես՝ Տեր Զորայր քահանա Կարապետյանս, իմ որդիական հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։ Դեմ եմ եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու կործանարար գործընթացին։

Send