Ես՝ Տեր Սիոն քահանա Հայրապետյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։ Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին:
Ես` Տեր Հովհաննես քահանա Գրիգորյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա օրինական գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։ Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին:
Հոգեւորականի համար հավատարմությունը բարձրագույն արժեք է։ Դա ոչ միայն լոկ խոստում է Աստծուն, այլև ուղեցույց՝ յուրաքանչյուր օրը սկսելու եւ ավարտելու համար։ Հավատարիմ լինել նշանակում է ծառայել անկեղծ, պահպանել ճշմարտությունը և լինել օրինակ մարդկանց համար։ Սրան հակառակ՝ անհավատարմությունը խաթարում է ներքին խաղաղությունը և վստահությունը։ Հավատարմությունը չի գովազդվում, այն երևում է գործերում, աղոթքներում և խոսքի մաքրության մեջ։
Հավատարիմ հոգեւորականը կանգնած է դժվարությունների ու հուսահատության առաջ, բայց չի հրաժարվում իր կոչումից։ Հավատարմության լույսը, որ ճառագում է իրենից, սփռվում է համայնքի վրա՝ մարդկանց ցույց տալով հավատքի ուղին։ Հավատարիմ հոգեւորականի կյանքը սովորեցնում է սիրել, համբերել և ծառայել առանց պայմանների։ Հավատարմությունը պահում է հոգին և կերտում մարդուն իր հոգևորի ձգտումների ճանապարհին։ Այդպիսին է հոգեւորականի հավատարիմ ուղին՝ պարզ, ամուր և անփոփոխ։
Մնում եմ հավատարիմ Իջման Սուրբ Սեղանի առջեւ ստանձնած իմ ուխտին՝ որդիական ջերմ սիրով եւ խոնարհությամբ։ Աստված օգնական, Վեհափառ Տեր։ (Վիրապ աբեղա Սարգսյան)
Ես` Տեր Ներսես քահանա Խանանյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու նրա օրինական գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։ Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու կործանարար գործընթացին:
Տե՜ր, հիշի՛ր, որ հավատարմությամբ ու կատարյալ սրտով ընթացա Քո առաջ և արեցի այն, ինչ հաճելի է Քո աչքերին։ (Եսայի 38.3)
Ելնելով հավատարմության ուխտից, միանալով հոգևոր եղբայրներիս՝ իմ խոնարհումն եմ հայտնում մեր Փրկչին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Լուսավորչի աթոռի օծյալ Գահակալին: Բոլոր բարիքների պարգևող Աստված, վերադարձրու մեր ժողովրդի երբեմնի խաղաղությունը և վերականգնիր հոգևոր սպասավորներիս եղբայրասիրությունն ու միաբանությունը: (Տեր Կարապետ քահանա Ստեփանյան)
Որդիական անվերապահ հավատարմությամբ մնում եմ զավակը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և նրա գահակալ ազգընտիր Վեհափառ Հայրապետին։ Դատապարտում եմ մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու կործանարար գործընթացը։ (Տեր Համբարձում քահանա Դանիելյան)
Ես՝ Տեր Եղիշե քահանա Բարսեղյանս, իմ որդիական հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և մեր Սուրբ Եկեղեցու գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին։
Աստված օգնական և պահապան բոլորիս:
Ես՝ տեր Մաշտոց քահանա Հակոբյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։
Ես` Տեր Մեսրոպ քահանա Օհանյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։ Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին:
Ես՝ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա ազգընտիր գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին։ Դեմ եմ և դատապարտում եմ Եկեղեցին և մեր հավատավոր ժողովրդին պառակտող այս կործանարար գործընթացը։
Իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա օրինական գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։ Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին: (Տ. Տարոն վարդապետ Ղուլիկյան)

Русский