Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Օր 19․ Ի՞նչ են պատրաստվում անել Ախթալայի լեռնահարստացման կոմիբինատի աշխատակիցները

Blog Image

Ախթալայի լեռնահարստացման կոմիբինատը շարունակում մնալ առանց մի շարք աշխատակիցների։ Արդեն 19-րդ օրն է, ինչ կոմբինատի աշխտակիցները իրենց պահանջը բավարարելու համար գործադուլ են իրականացնում, սակայն կարծես թե ոչ մի արդյունք։

MediaHub-ի տեղեկություններով՝ այսօր հանքի աշխատակիցները պատրասվում են կրկին բողոքի ակցիա իրականացնել։ Աշխատակիցների պահանջը տնօրինությունից հստակ է՝ բարելավել աշխատանքային պայմանները, պահպանել անվտանգությունը և բարձրացնել աշխատավարձը։

Մեզ հետ զրույցում աշխատակիցներից մեկն ասաց, որ իրենք աշխատում են սինվոլիկ աշխատավարձով, ինչը իրենց արած աշխատանքի դիմաց բավականին քիչ է։

Աշխատակցի խոսքով՝ նրանք աշխատում են ոչ անվտանգ պայմաններում, շատ հաճախ չեն պահպանվում անվտանգային նորմերը։

Հիշեցնենք, որ MediaHub-ը գրել էր՝ Ախթալայի լեռնահարստացման կոմիբինատի աշխատակիցները, երկար տարիներ է, ինչ հարկադրված ցածր աշխատավարձով են աշխատում, իսկ երբ տնօրինության հետ փորձում են բանակացել աշխատավարձի բարձրացման համար, աշխատանքից ազատվում են։

Աշխատակիցները օրեր առաջ իրենց բողոքի ձայնը փորձել են բարձրացնել գործադուլի միջոցով, որի հետևանքով մոտ 60 աշխատակից հեռացվել է։

Էմմա Մարտիրոսյան

Send