MediaHub-ին Ախթալայի լեռնահարստացման կոմիբինատի աշխատակիցներն ահազանգում են, հանքում աշխատելը դարձել է դժոխային։
Մեզ հետ զրույցում աշխատակիցները պատմում են, որ արդեն երկար տարիներ է, ինչ հարկադրված ցածր աշխատավարձով են աշխատում, իսկ երբ տնօրինության հետ փորձում են բանակացել աշխատավարձի բարձրացման համար, աշխատանքից ազատվում են։
«Ես երկար տարիներ է ինչ աշխատում ենք 100-150 հազար դրամով, բայց իմ արած աշխատանքը այլ հանքերում ստանում են նվազագույնը 500-600 հազար դրամ։ Հենց աշխատավարձի բարձրացման մասին ենք խոսում, սպառնում են՝ «դուք չլինեք ուրիշները կլինեն, լիքը մարդ կա, որ տենց աշխատավարձով կգա կաշխատի»»,- մեզ հետ զրույցում պատմում է աշխատակիցներից մեկը։
Աշխատակիցները օրեր առաջ իրենց բողոքի ձայնը փորձել են բարձրացնել գործադուլի միջոցով, որի հետևանքով մոտ 60 աշխատակից հեռացվել է աշխատակից։
Ուսումնասիրելով Ախթալայի լեռնահարստացման կոմիբինատի ֆեյսբուքյան էջը՝ նկատեցինք, որ աշխատանքի է հրավիրում հորատանցողների՝ ստորգետնյա հանքում աշխատելու համար։
MediaHub-ը փորձեց կապ հաստատել Ախթալայի լեռնահարստացման կոմիբինատի տնօրենի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան, արձագանքի դեպքում կհրապարակենք նաև իրենց արձագանքը։
Էմմա Մարտիրոսյան

Русский