Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Սա հերթական այլանդակությունն է ՔՊ-ի կողմից. Արծվիկ Մինասյան

Blog Image

ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է գումարելու, որի մասին ընդդիմությունը տեղեկացել է կեսգիշերին։ Ինչպես տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքէջից, 10.30-ին խորհրդի նիստ է գումարվելու, իսկ ահա 11.00-ին արտահերթ նիստ։ 

Նշենք, որ նիստի օրակարգում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծն է, որն այսօրվա ընթացքում հապշտապ կարգով, երկու ընթերցմամբ կքննարկվի։

«Գիշերը 11-ին ենք տեղեկացել, որ խորհրդի նիստ է գումարվելու, ապա արտահերթ նիստ։ Հիմա եկել ենք, որ հասկանանք, թե ինչ հապշտապ բան կա, ինչ են ուզում անել»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նրա դիտարկմամբ՝ սա հերթական «այլանդակությունն է» ՔՊ-ի կողմից, հերթական «անօրինական» քայլը։

«ԱԺ-ում ենք, փորձում ենք հասկանալ՝ որն է այս նախագծի նման հապշտապ կարգով բերելու իմաստը։ Դրանից հետո պարզ կդառնա՝ «Հայաստան» խմբակցությունը մասնակցելու է արտահերթ նիստին, թե ոչ»,- նկատեց Մինասյանը։

Նշենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունից չկարողացանք ճշտել, թե որ ժամին են ծանուցում ստացել արտահերթ նիստի մասին և ինչ դիրքորոշում ունեն՝ նիստին մասնակցելո՞ւ են, թե՞՝ ոչ։ Խմբակցության պատգամավորներից ոչ մեկը մեր զանգին չպատասխանեց։

Նարե Գնունի

Send