Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

ՀՀ-ում հուլիսին անհետ կորել է Նիկոլայ Շուբինը․ որտե՞ղ է երիտասարդը

Blog Image

Օգոստոսի 6 -ին ՆԳՆ-ից հայտնել էին, որ 22–ամյա երիտասարդը՝ 2003թ. ծնված Նիկոլայ Շուբինը, որոնվում է որպես անհետ կորած։

MediaHub-ի տեղեկություններով՝ երիտասարդը հուլիսի 27-ին դուրս է եկել տնից Գեղանիստ 28 փող․  հասցեից (Արարատի մարզ) և չի վերադարձել։

Նշենք, որ այս նորությունից մի քանի ամիս հետո ՝ դեկտեմբերի 11-ին, անհետ կորում է  18-ամյա Միխայել Դոլգովը։ Այս երկու անհետ կորած քաղաքացիների կորելու դեպքերը համացանցում բուռն քննարկումների առարկա դարձան։ Քաղաքացիները սկսեցին համեմատել դրվագները՝ նշելով, որ դրանք կարող են կապված լինել։

Հունվարի 12-ին 18-ամյա Միխայել Դոլգովին հայտնաբերել են մահացած: 

Սակայն, MediaHub-ի աղբյուրների հավաստմամբ՝ Նիկոլայ Շուբինին դեռ չի հաջողվել հայտնաբերել, իսկ հետքեր, թե որտե՞ղ կարող է լինել երիտասարդը, չկան։

Քննչական կոմիտեից MediaHub-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։

ՆԳՆ-ից MediaHub-ին նշեցին, որ շարունակվում են միջոցառումները հայտնաբերելու ուղղությամբ։

Մարիաննա Արամյան

Send