Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Արցախից տեղափոխվել է 11 քաղաքացի, շատերին ես չեմ ների․ Արցախում մնացած հայերից մեկի հարազատ

Blog Image

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արցախում մնացած 10 հայեր  և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։

«Մեզ ոչ ոք չի տեղեկացրել, ավելին, վերջին շրջանում ո՛չ զանգում էին, ո՛չ էլ տեղեկություն էին փոխանցում։ Ի՞նչ ասեմ, ուրախ եմ, որ Արցախում մնացած վերջին հայերը միավորվում են իրենց ընտանիքների հետ, բայց ազնվության համար պիտի ասեմ, ի սկզբանե նրանց այնտեղ մնալը հայրենասիրության մասին չէր։ Վերջապես նրանք այլևս չեն դառնա ադրբեջանական լրատվամիջոցների «աստղեր»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախում մնացած հայերից մեկի հարազատը։

Նրանք այստեղ՝ Հայաստանում, բազմիցս են թիրախավորվել, անգամ իրապահներն են հաճախ անհանգստացրել։ Մեր զրուցակիցը խոստովանում է, որ նախկինում շատ են խնդրել վերադառնալ, սակայն նրանք մերժել են։ 

«Չեմ մեղադրում, գուցե այդպես ստիպել են, որ մնան հայաթափված Ստեփանակերտում։ Բայց ես չեմ կարող ներել նրանցից շատերին, ովքեր կեղծ ցուցմունք են տվել Ռուբեն Վարդանյանի դեմ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։ 

Հիշեցնենք, որ այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ Արցախում մնացած 10 հայեր  և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։ «Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»։

Send