Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Քրդաբնակ շրջաններում ընդվզումը խորանում է

Blog Image

Արխիվային լուսանկար

 

Իրանի արևմտյան՝ քրդաբնակ նահանգներում վերջին ամիսներին կրկին ակտիվացել են բողոքի ցույցերը։ Թեև շարժման դրսևորումները կարող են տարբեր լինել՝ սոցիալական պահանջներից մինչև քաղաքական կարգախոսներ, հիմքում կուտակված է միաժամանակ տնտեսական, ազգային և կառավարման ճգնաժամը։ Շարժման անմիջական խթանը սոցիալ-տնտեսական խնդիրներն էին։ Գնաճը, ազգային արժույթի արժեզրկումը, գործազրկությունը և սոցիալական անհավասարության խորացումը մեծացրին դժգոհությունը հատկապես ծայրամասային ու ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում։ Սակայն միայն տնտեսական գործոնը բավարար չէր նման ինտեսիվությունը բողոքների համար։ Քրդական շրջաններում սոցիալական դժգոհությունը արագ քաղաքական երանգ է ստանում՝ պայմանավորված պատմականորեն ձևավորված անվստահությամբ կենտրոնական իշխանության նկատմամբ և ազգային ինքնության հարցերով զգայունությամբ։

 

Ինչու՞ հենց Քուրդիստանում

Քրդաբնակ շրջանները Իրանում ավանդաբար ավելի ակտիվ են բողոքային շարժումների ժամանակ։ Դրա պատճառները մի քանիսն են.

Առաջին՝ ազգային ինքնության հարցը։ Լեզվական, մշակութային և քաղաքական ներկայացվածության խնդիրները պարբերաբար վերածվում են բողոքի ալիքների։ Երբ սոցիալական ճնշումը միանում է ինքնության հարցին, շարժումը դառնում է առավել խորքային։

Երկրորդ՝ անվտանգության խիստ վերահսկողությունը։ Իշխանությունների կոշտ արձագանքը հաճախ ոչ թե նվազեցնում, այլ խորացնում է իրավիճակը։ Ցանկացած միջադեպ կամ բախում արագ վերածվում է խորհրդանշական իրադարձության՝ լայն հասարակական արձագանքով։

Շարժումը այլևս զուտ սոցիալական չէ՝ այլ հստակ քաղաքական շեշտադրումներով։

Իշխանությունները կիրառել են ուժային և սահմանափակող մեթոդներ՝ ինտերնետային սահմանափակումներից մինչև ձերբակալություններ։

Ցույցերը պարբերական բնույթ ունեն՝ որոշ օրերին ինտենսիվ, հետո՝ նվազող, սակայն ամբողջությամբ չեն դադարում։

Սա վկայում է, որ խնդիրը համակարգային և երկարաժամկետ՝ ոչ թե կարճաժամկետ էմոցիոնալ արձագանք։

 

Պատմական զուգահեռներ

Քուրդիստանում բողոքները հազվադեպ են մեկ պատճառից՝ դրանք հաճախ սկսվում են սոցիալական կամ կոնկրետ միջադեպից, արագ քաղաքականում, ուժային ճնշման էտապ անցնում և երկարաձգվող լարվածություն ստեղծում։ Այսօրվա զարգացումները նման են 2019 և 2022 թվականների շարժումներին, երբ սոցիալական խնդիրները վերաճել էին քաղաքական ճգնաժամի։


Միջազգային արձագանք և տարածաշրջանային հաշվարկներ

Քուրդիստանում տեղի ունեցող զարգացումները չեն դիտարկվում միայն ներքին պրիզմայով։ Արևմտյան երկրները հիմնականում կենտրոնանում են մարդու իրավունքների վրա՝ դատապարտելով ուժի կիրառումը, սակայն խուսափում են բացահայտ աջակցել անջատողական օրակարգերին։

Թուրքիան զգուշությամբ է հետևում այս ամենին և առաջնահերթ համարելով սահմանային անվտանգությանը։ Էրդողանը շեշտում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը և քաղաքական միասնության կարևորությունը, միաժամանակ զգուշանալով զինված խմբավորումների ակտիվացման հնարավորությունից։

Իրանի Իսլամական Հանրապետությունը խստորեն դատապարտում է արտաքին միջամտությունները, հատկապես ԱՄՆ-ի և Իսրայելի հայտարարություններն ու գործողությունները, որոնք միտված են Իրանի ներքին իրավիճակը անկայունացնելու և ազգային համախմբվածությունը թուլացնելուն։ Նման քայլերը խախտում են միջազգային իրավունքն ու Իրանի ինքնիշխանությունը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերի հետևում կանգնած են Իսրայելն ու Միացյալ Նահանգները։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել Միացյալ Նահանգներին իրավական պատասխանատվության ենթարկել՝ «Իրանի ներքին գործերին իր կոպիտ միջամտության համար»՝ դատապարտելով Վաշինգտոնին «վերջերս տեղի ունեցած անկարգություններից հետո երկիրը ապակայունացնելուն ուղղված կազմակերպված ահաբեկչական բռնությանը աջակցելու» համար։

Արաղչին հայտարարել է, որ «վերջերս իրականացված կազմակերպված ահաբեկչական գործողությունները ևս մեկ անգամ բացահայտել են Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների վարքագծի իրական բնույթը՝ միաժամանակ միջազգային հանրության առջև բարձրացնելով ինքնիշխան պետությունների գործերին օտարերկրյա անվերահսկելի միջամտության ավելի լայն հարցը»։ Նա նշել է, որ հունվարի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում իրականացված բռնության կազմակերպված գործողությունները ոչ թե տարերային բողոքի ցույցեր են եղել, այլ «Միացյալ Նահանգների և սիոնիստական ռեժիմի կողմից աջակցվող մտածված ու կազմակերպված նախագծի» մաս։

Շարժումը ցույց է տալիս համակարգային խնդիրների առկայություն՝ սոցիալական անհավասարություն, ազգային հարցեր և քաղաքական փակ համակարգ։ Եթե համակարգային փոփոխություններ չլինեն, բողոքի ալիքները կարող են պարբերաբար վերադառնալ՝ վերածվելով ցիկլային լարվածության։

Ալիտա Եղիազարյան

Send