MediaHub-ին քաղաքացիներն ահազանգում են, որ Երևանում կրկին կոլապսային իրավիճակ է։
Քաղաքացիների խոսքով՝ ձյան հետևանքով Երևանին սպասարկող մի շարք ավտոբուսներ դադարեցրել են իրենց աշխատանքը։
«1 ժամից ավել սպասեցի-սպասեցի, չկար ավտոբուս, էս ցրտին, ձյանը էդքան սպասեցի, բայց ուրիշ ճար չունեի։ Տենց էլ չեկավ, ու ստիպված տաքսի կանչեցի, որի գինն էլ եռապատկվել է»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքացին։
Մեկ այլ տարեց քաղաքացի էլ նշեց, որ իր պարագայում անգամ տաքսի ծառայությունից օգտվելու հնարավորություն չի ունեցել, քանի որ չի ունեցել համապատասխան ծրագիրը, որի հետևանքով ստիպված է եղել ոտքով տուն հասնել։
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը քիչ առաջ հայտարարություն էր տարածել. «Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում հնարավոր են ուշացումներ: Անհարմարությունների համար հայցում ենք ուղևորների ներողամտությունը»։
Էմմա Մարտիրոսյան

Русский